Հրավառությունների նյութերի պահեստը, որտեղ այսօր պայթյուն է տեղի ունեցել, վերջերս տուգանվել է խախտումների համար. ավագանու անդամ

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հանուն արդարության պետք է ասեմ՝ Քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի կողմից քիչ առաջվավա պայթած պահեստը ‘ վերջերս ստուգվել է և խախտումների վերացման համար կարգադրագիր է տրված եղել»։

Նշենք, որ խոսքը «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղակայված հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստի մասին է, որտեղ այսօր ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Այս պահի դրությամբ, նախնական տվյալներով պայթյունի հետևանքով շուրջ 30 մարդ տուժել է, մեկը մահացել է: