Կրթական նոր չափորոշիչներով նվազեցվում է նոր սերնդի ազգային ինքնագիտակցության ու հոգեկերտվածքի կարևորությունը․ Ամենայն Հայոց կաթողիկոս

Օգոստոսի 31-ին` 2023-2024 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգը:

Արարողությանը ներկա էին կրթական կառույցների և ՀՀ ԳԱԱ ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, մարզային կրթության վարչությունների ղեկավարներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին:Վերջում ի պատիվ հրավիրյալների՝ տեղի ունեցավ ընդունելություն: