Շիրակի նախկին փոխմարզպետը սկսում է կոնսուլտացիաները՝ ընտրություններին մասնակցելու նպատակով

Շիրակի մարզի նախկին փոխմարզպետ Արա Մելիքջանյանը մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, Հարգելի՛ գործընկերներ,

Կարևոր համարելով մեր երկրում տեղի ունեցող զարգացումները և հետպատերազմյան շրջանում ծառացած խնդիրները և մարտահրավերները՝ սույնով ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ սկսելու եմ քննարկումներ և կոնսուլտացիաներ հասարակաքաղաքական ուժերի, դաշինքների ներկայացուցիչների հետ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ակտիվ մասնակցություն ունենալու նպատակով։

Խորապես համոզված եմ, որ այս դժվարին պայմաններում բոլորս պետք է ներդնենք մեր ջանքերը, հանուն մեր պետության և պետականության պահպանման։

Այսօր մեր առաջ ծառացած են անվտանգային, տնտեսական, դեմոգրաֆիական, իրավական և այլ խնդիրներ, որոնք կարիք ունեն անհապաղ և ճշգրիտ լուծումների։ Միայն մեր համատեղ աշխատանքի և ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր է պետությունը դուրս բերել այս վիճակից։

Ուզում եմ նշել նաև, որ առաջիկա քննարկումների արդյուքների հետ կապված լրացուցիչ կներկայացնեմ, թե որ հասարակաքաղաքական ուժի կամ դաշինքի հետ ճանապարհ կբռնենք դեպի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններ», -նշել է նա: