«Ո՞ր օրենքով են ԱԳ նախարարի ծառայողական ավտոմեքենային տրամադրել կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ». «Վարորդի ընկեր»

«Ո՞ր օրենքով են ԱԳ նախարարի ծառայողական ավտոմեքենային տրամադրել կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ». «Վարորդի ընկեր»
«Ո՞ր օրենքով են ԱԳ նախարարի ծառայողական ավտոմեքենային տրամադրել կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ». «Վարորդի ընկեր»

«Վարորդի ընկեր» ՀԿ բաց նամակը ՀՀ վարչապետին.

«Հարգելի պարոն վարչապետ, ինչպես գիտենք, համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «ժե» կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանել է, որ կապույտ կամ կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներով կարող են կահավորվել հետևյալ ստորաբաժանումները՝ ՀՀ Ոստիկանությունը, ԱԱԾ-ի օպերատիվ-ծառայողական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումները, ՀՀ Ոստիկանության, ԱԱԾ-ական, Քննչական կոմիտեի և արդարադատության նախարարության՝ դատապարտյալների տեղափոխման նպատակով օգտագործվող գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցները, ՊՆ-յան ռազմական ոստիկանության գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցները, ՇՕ-յան, ԱԻՆ-ի և ՊՊԾ-ի տրանսպորտային միջոցները:

Ուստի, խնդրում ենք պարզաբանել, թե՝ եթե ոչ այս, ապա ո՞ր օրենքով են առաջնորդվել պատկան այն մարմինները, որոնք ԱԳ նախարարի ծառայողական ավտոմեքենային /պետհամարանիշ 008LL55/ տրամադրել են կապույտ և կարմիր առկայծող փարոսիկներ: Եթե օրենքը մեկն է և այն հավասար է բոլորի համար, ապա ինչպես հասկանալ սա: Եթե կան արտոնյալներ, որոնց համար արվում են բացառություններ, ապա կրկին կցանկանայինք հասկանալ՝ ինչու՞ և ի՞նչ հիմքով, քանզի կարծում ենք, որ նախկին իշխանությունների ժամանակներում գործող արատավոր սովորություններն այլևս տեղ չունեն Նոր Հայաստանում: Չմոռանանք, որ վատ երևույթներն արագ տարածվելու վատ ավանդույթ ունեն:

Նշենք, որ եթե անգամ ներկայիս արտգործնախարարին ծառայողական ավտոմեքենան տրամադրվել էր արդեն նման կահավորմամբ, ապա նա պարտավոր էր շարժվել ՀՀ օրենքներով և այն հեռացնել: Նշենք, որ մի շարք պետական այլ գերատեսչությունների պաշտոնյաներ ևս իրենց ծառայողական ավտոմեքենաները շահագոծում են նման կահավորմամբ՝ կրկին անտեսելով օրենքը: Պարոն վարչապետ, այս հարցով ստիպված ենք արդեն դիմել ձեզ, հույս ունենալով, որ ձեր խիստ հանձնարարականից հետո պետական համակարգի պաշտոնյաները այս հարցում ևս կառաջնորդվեն բացառապես ՀՀ օրենքներով»: