Տարոն-Տուրուբերանն ու Երեւանի քիթուբերանը

Տարոն-Տուրուբերանն ու Երեւանի քիթուբերանը
Տարոն-Տուրուբերանն ու Երեւանի քիթուբերանը

Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի «Տարոն-Տուրուբերան» հայրենասիրական միության հրավերով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը այցելել է Դեսին քաղաք: «Տարոն-Տուրուբերանը» Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին հատուկ դիպլոմ է շնոհել, իսկ տեղի հայ համայնքն էլ մաղթել է նրան հավատարիմ մնալ արմատներին:

Թե ինչի համար է հատուկ դիպլոմը եւ ինչ արմատներին հավատարիմ մնալու մասին է խոսքը, պարզ չէ, բայց «Տարոն-Տուրուբերանը» հաստատ հենց այնպես որեւէ դիպլոմ չի տա եւ մաղթանք չի հղի, երեւի թե:

Միգուցե «Տարոն-Տուրուբերանը» տեղյակ է, թե Տարոն Մարգարյանն ինչ է անում Երեւանի «քիթուբերանի» հետ, ոնց է ներկում, խաղալիքներով լցնում Երեւանի «քիթուբերանը», մեկ դալանը 1 միլիոն 200 հազար դրամով նորոգում, 265 հազարանոց դրոշներ կախում Երեւանում եւ 165 հազար դրամանոց նստարաններ շաղ տալիս քաղաքով մեկ, կավե արձաններ տեղադրում, խոտակեր կարապներ եւ պինգվիններ: Կարդալ ավելին