Վերջին երկու ամսվա ընթացքում Երեւանում այրվել է մոտ 110 աղբաման

Վերջին երկու ամսվա ընթացքում Երեւանում այրվել է մոտ 110 աղբաման։ Այրման բոլոր դեպքերում քաղաքապետարանը դիմում է ոստիկանությանը։ Մեկ աղբաման գնելու համար քաղաքը ծախսում է շուրջ 90 000 դրամ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։