Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին:

Երկրի ղեկավարը Շուշիի տանկ-հուշարձանի մոտ նաև մասնակցել է Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշաքարի բացման արարողությանը:

Հանրապետության նախագահին ուղեկցել են ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը և ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: