Հայաստանում Ճապոնիայի դեսպանը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է.

«Մտահոգ եմ Լաչինի միջանցքի շուրջ զարգացումների մասին հաղորդումներով։ Կոչ եմ անում կողմերին՝ թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն կողմերի ձեռք բերած պայմանավորվածությունների»: