Օրենքի ընդունումից հետո Հայաստան է ներմուծվել է 144 էլեկտրոմոբիլ` նախորդ տարվա 1 էլեկտրոմոբիլի համեմատությամբ․ Տեսանյութ

ՀՀ շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կիսվել է տեսանյութով եւ գրառում է կատարել, որն առնչվում է էլեկտրոմոբիլներին։

«2019 թվականի հուլիսի մեկից էլեկտրոմոբիլների, էլեկտրական շարժիչով մոպեդների ու մոտոցիկլների ներմուծումը և իրացումը ազատվել է ԱԱՀ-ից։

Օրենքի ընդունումից հետո ներմուծվել է 144 էլեկտրոմոբիլ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 էլեկտրոմոբիլի համեմատությամբ (ելույթիս ընթացքում թյուրիմացաբար եռամսյակ եմ նշել)։

էլեկտրական շարժիչով մոպեդների և մոտոցիկլների ներմուծումը նախորդ երեք տարիներին եղել է զրո, օրենքի ընդունումից հետո 523:

Հայաստանում արդեն բազմաթիվ վայրերում ստեղծվել են լիցքավորման կայաններ։

Էլեկտրոմոբիլները բնապահպանական խնդիրների լուծմանը զուգահեռ բարձրացնում են երկրի էներգետիկ անվտանգությունը, ապահովում արտադրված էլեկտրոէներգիայի գիշերային սպառումը և այլն։

Էլեկտրոմոբիլների արտադրման և հավաքման գործընթացը էականորեն ավելի դյուրին է ներքին այրման շարժիչով մեքենաների համեմատությամբ։

Հայաստանը իր ինժեներական, գիտական, նորարական պոտենցիալով ունակ է առաջիկա տարիներին նաև տեղում կազմակերպել էլեկտրոմոբիլների հավաքումը և արտադրությունը։

Աշխարհը այսպես թե այնպես գնում է ներքին այրման շարժիչով մեքենաների փոխարինմանը էլեկտրոմոբիլներով և կարևոր է հասկանալ, թե ո՞ր շարքում ենք ցանկանում լինել՝ սպառողների թե արտադրողների»։

Էլեկտրոմոբիլների ներմուծման աննախադեպ աճ կա

2019 թվականի հուլիսի մեկից էլեկտրոմոբիլների, էլեկտրական շարժիչով մոպեդների ու մոտոցիկլների ներմուծումը և իրացումը ազատվել է ԱԱՀ-ից։Օրենքի ընդունումից հետո ներմուծվել է 144 էլեկտրոմոբիլ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 էլեկտրոմոբիլի համեմատությամբ (ելույթիս ընթացքում թյուրիմացաբար եռամսյակ եմ նշել)։ էլեկտրական շարժիչով մոպեդների և մոտոցիկլների ներմուծումը նախորդ երեք տարիներին եղել է զրո, օրենքի ընդունումից հետո 523:Հայաստանում արդեն բազմաթիվ վայրերում ստեղծվել են լիցքավորման կայաններ։Էլեկտրոմոբիլները բնապահպանական խնդիրների լուծմանը զուգահեռ բարձրացնում են երկրի էներգետիկ անվտանգությունը, ապահովում արտադրված էլեկտրոէներգիայի գիշերային սպառումը և այլն։ Էլեկտրոմոբիլների արտադրման և հավաքման գործընթացը էականորեն ավելի դյուրին է ներքին այրման շարժիչով մեքենաների համեմատությամբ։Հայաստանը իր ինժեներական, գիտական, նորարական պոտենցիալով ունակ է առաջիկա տարիներին նաև տեղում կազմակերպել էլեկտրոմոբիլների հավաքումը և արտադրությունը։Աշխարհը այսպես թե այնպես գնում է ներքին այրման շարժիչով մեքենաների փոխարինմանը էլեկտրոմոբիլներով և կարևոր է հասկանալ, թե ո՞ր շարքում ենք ցանկանում լինել՝ սպառողների թե արտադրողների։

Gepostet von Erik Grigoryan – Էրիկ Գրիգորյան am Montag, 27. Januar 2020