Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է. նախարարություն

Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է: Այդ մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

«Հարգելի´ քաղաքացիներ,

Ի պատսխան Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցի վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ այն ապամոնտաժվել է»,-նշվում է հաղորդագրության մեջ: