Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջիկայում կապրի Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ: Նա տեղափոխվում է կառավարական ամառանոցների ԱԺ նախագահի համար նախատեսված առանձնատուն: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Վերջինս նշեց, որ առանձնատունն այս պահին վերանորգվում է, Ալեն Սիմոնյանը կտեղափոխվի աշխատանքերի ավարտից հետո: Հիշեցնենք՝ մոտ երկու շաբաթ առաջ էլ թանկարժեք ծառայողական ավտոմեքենա ձեռք բերվեց ԱԺ նախագահի համար: 200 հազար դոլար արժողությամբ BMW-ն արդեն փոխանցվել է ԱԺ-ին և արդեն սպասարկում է Ալեն Սիմոնյանին: