«Գազպրոմը» 2021-ի արդյունքներով սպասում է իր պատմության մեջ առավելագույն ֆինանսական արդյունքներ

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունն անցած 2021թ-ի արդյունքներով սպասում է իր պատմության մեջ առավելագույն ֆինանսական արդյունքներ ու բացարձակ ռեկորդային դիվիդենտներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է հոլդինգի ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

«2021-ի արդյունքներով մենք սպասում ենք «Գազպրոմի» ամբողջ պատմության ընթացքում առավելագույն ֆինանսական արդյունքը: Իսկ դա նշանակում է, որ դիվիդենտները ևս բացարձակ ռեկորդային են լինելու ինչպես «Գազպրոմի», այնպես էլ բոլոր ռուսական հանրային ընկերությունների համար»,- ասել է նա: