Հանքը չի կարող աշխատել, եթե վնասի հողն ու օդը. Նիկոլ Փաշինյան

Հանքը չի կարող աշխատել, եթե վնասի հողն ու օդը. Նիկոլ Փաշինյան
Հանքը չի կարող աշխատել, եթե վնասի հողն ու օդը. Նիկոլ Փաշինյան

«Իմ դիրքորոշումը մեկն է. եթե պարզվի, որ ճիշտ է, որ մեր ջուրը կեղտոտվելու է, մեր օդը կեղտոտվելու է, մեր խոտը կեղտոտվելու է, մեր հողը աղտոտվելու է, հանքը չի կարող աշխատել:

Բայց եթե պարզվի, որ խնդիրը միայն այն է, որ պատուհանից ինչ-որ մի տանիք է երևում, դա ուրիշ իրավիճակ է, որը պետք է քննարկենք».- այս մասին Ջերմուկի բնակիչների հետ հանդիպմանն այսօր ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործմանը: