Գեղարքունիքի մարզպետը լողաց Սևանում՝ ցույց տալով, որ լճի ջուրը վտանգավոր չէ

Գեղարքունիքի մարզպետը լողաց Սևանում՝ ցույց տալով, որ լճի ջուրը վտանգավոր չէ
Գեղարքունիքի մարզպետը լողաց Սևանում՝ ցույց տալով, որ լճի ջուրը վտանգավոր չէ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն այսօր «Սևան» ազգային պարկի տնօրենի և Սևանի քաղաքապետի հետ միասին լողաց Սևանա լճում՝ նշելով, որ լճի ջուրը վտանգ չի ներկայացնում մարդկանց համար:

Սևանի ափամերձ տարածքների տնտեսվարողներն այսօր ի նշան բողոքի փակել էին մայրուղին՝ բողոքելով, որ ինֆորմացիայի տարածման հետևանքով մարդիկ խուսափում են հանգստնալ Սևանում, լողափերը կսիադատարկ են:

«Ոմանց կողմից իրավիճակը ճոխ ներկայացնելու արդյունքում այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ Սևանում լողալը վտանգավոր է: Եվ մենք ճանապարհ փակելու փոխարեն պետք է անընդհատ տարածենք հակառակը, ցույց տանք, որ նորմալ է, մարդկ լողում են, որևէ խնդիր չկա: Ես ինքս իմ օրինակով այսօր ցույց կտամ, որ ջուրը վտանագավոր չէ»,- լրագրողներին ասաց Գնել Սանոսյանը:

Ըստ մարզպետի՝ Սևանա լճի ծաղկման գործընթացը նկատվում է դեռևս 1960-ական թվականներից, բայց այդ մասին հիմնականում գիտեն ափամարեձ հատվածում ապրողները, որովհետև դա լինում էր հինականում սեպտեմբեր ամսին: «Հիմա, տարբեր գործոնների հետ կապված, մեծացել են ծավալները, և կլիմայական պայմանների հետևանքով սեզոնայնությունը փոխվել է, եկել է արդեն հունիս-հուլիս ամիս, դրա համար շատերը իմացան»,- ասաց նա:

Լուսանկարը՝ Tert.am-ի