Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ չորեքշաբթի օրը ուկրաինական գերությունից վերադարձվել է 103 ռուս զինծառայող։
«Փոխանակման արդյունքում ուկրաինական կողմին են փոխանցվել Ուկրաինայի զինված ուժերի 103 ռազմագերի։ Վերադարձված ռուս զինծառայողները ներկայումս գտնվում են Բելառուսի Հանրապետությունում», – հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռուսական կողմի փոխանցմամբ՝ փոխանակման միջնորդ է հանդես եկել Արաբական Միացյալ Էմիրությունները։
Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ վերադարձված գերիների թվում են զինծառայողներ, որոնք ներգրավված են եղել Մարիուպոլում, Դոնեցկում, Լուգանսկում, Խարկովում, Զապորոժիեում, Խերսոնում, Դնեպրում և Սումիում իրականացված պաշտպանական գործողություններում։



















