Բանտում մահացել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին

Ռուսաստանում ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին մահացել է ուղղիչ գաղութում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Դաշնային քրեակատարողական ծառայությունը։

«Այս տարվա փետրվարի 16-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսանքից հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկության բուժաշխատողները, շտապօգնության խումբ է կանչվել», – հաղորդագրությունից հատված է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են», – ասվում է հաղորդագրությունում։