ԱՄՆ նորանշանակ դեսպանը ժենգյալով հաց է թխել տեղահանված ընտանիքների կանանց հետ

Դեսպան Քվինը Մեծամորում էր՝ հանդիպելու 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին։

Նա զրուցեց տեղահանված ընտանիքների հետ և նրանց հետ միասին ժենգյալով հաց պատրաստեց ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությամբ բացված Mets and More Bakery հացաբուլկեղենի արտադրամասում, որն աշխատանքի և վերաինտեգրման հնարավորություններ է ընձեռում 2020թ. Մեծամորում բնակվող տեղահանված ընտանիքներին: 

Դեսպանն իր խորը մտահոգությունը հայտնեց Լեռնային Ղարաբաղում վատթարացող հումանիտար իրավիճակի վերաբերյալ: Միացյալ Նահանգները կոչ է անում անհապաղ վերականգնել Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը: