Հայաստանում հիմնվելու է դրոնաշինության և ռոբոտաշինության ուսումնական կենտրոն

Ազատությունը գրում է․

Startup Armenia Foundation-ը մտադիր է հաջորդ ամիս Հայաստանում հիմնել քաղաքացիական դրոնների արտադրությամբ աշխարհում առաջատար՝ չինական DJI ընկերության կրթական ծրագրերով գործող ուսումնական կենտրոն՝ Dron EduLab-ը, որը մասնագետներ կպատրաստի դրոնաշինության և ռոբոտաշինության ոլորտներում, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Արսեն Հարությունյանը։

2016 թվականից գործող և մի քանի նախաձեռնությունների, այդ թվում՝ ամեն տարի ու նաև արտերկրում իրականացվող հայտնի՝ Sevan Startup Summit-ի հեղինակ Startup Armenia Foundation-ը, ըստ Հարությունյանի, սեփական միջոցներով արդեն ձեռք է բերել DJI Steam կրթական ծրագրերի մի մասը, որոնք օգտագործվում են առաջատար տեխնոլոգիական համալսարաններում, օրինակ, աշխարհահռչակ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ Սակայն ծրագրերի ամբողջական շարանն իրականացնելու համար լրացուցիչ` 110 հազար դոլար ֆինանսավորման անհրաժեշտություն է առաջացել։ Այդ նպատակով հիմնադրամը Ֆեյսբուքում ձեռնամուխ է եղել դրամահավաքի անցկացմանը, արդեն իսկ կատարվել է շուրջ 64 հազարի նվիրատվություն։

«Այս պահին բավական թրենդային է Stem կրթությունը, իրենք առաջ են քաշել Steam գաղափարը, որը ավելի պատասխանատու է՝ Stem-ին գումարած կրեատիվություն, որտեղ երիտասարդները, պատանիները հնարավորություն ունեն իրենց կրեատիվությունը տալ այդ ամենին: Այսինքն, օրինակ, դրոնների ու ռոբոտների աշխատանքն իրականացվում է կոդերի արդյունքում, ու դա քո կրեատիվությունից է կախված, թե դու ինչ կոդավորում կտաս ռոբոտներին ու դրոններին որևէ ֆունկցիա կատարելու համար», – ասաց Startup Armenia Foundation-ի տնօրենը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում