Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են․

ՀՈՒԼԻՍԻ 15-20

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հուլիսի 16-ի գիշերը սպասվում են անձրև և ամպրոպ: Հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վ։

Հուլիսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզեր. շրջանների զգալի մասում այսօր ցերեկը, հուլիսի 16-ին, 18-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վ արագությամբ։ Հուլիսի 17-ին, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 14-16 աստիճանով։

Արցախում այսօր սպասվում են անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ: