Լարիսա Ալավերդյան. «Րաֆֆիի Հովհաննիսյանի Մոսկվա գնալը քաղաքական տեխնոլոգիա է»

Լարիսա Ալավերդյան. «Րաֆֆիի Հովհաննիսյանի Մոսկվա գնալը քաղաքական տեխնոլոգիա է»
Լարիսա Ալավերդյան. «Րաֆֆիի Հովհաննիսյանի Մոսկվա գնալը քաղաքական տեխնոլոգիա է»

Այսօր «Ելակետ» ակումբում նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը վստահեցրեց, որ ոչ ոք ոչ ներսից, ոչ դրսից, չի կարող մեր երկրում իրավիճակ փոխել, որովհետեւ համակարգային, արմատական փոփոխություններ են պետք:

Aravot.am-ի հարցին, եթե դրսի ուժերը չեն կարող ոչինչ փոխել, այդ դեպքում ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Մոսկվա: Նա պատասխանեց. «Այն խնդիրները, որոնք պետք է լուծենք, պետք է լուծենք ներսում: Մոսկվա գնալը մտնում է քաղաքական տեխնոլոգիաների մեջ: Առանց ամենօրյա փորձի եւ դրական ձեռքբերումների, մենք չենք կարողանալու փոխել իշխանությունը վերեւից: Եթե մենք չենք կարողացել հասնել նրան, որ ավագանու, ամենափոքր գյուղի ընտրությունները լինեն արդար, մենք ի՞նչ ենք ուզում: Պետք է հասարակությունն ավելի շատ աշխատի համայնքային մակարդակներով: Ինձ համար Մոսկվա գնալը, այն էլ այնպիսի քաղաքական գործչի, ինչպիսին Րաֆֆին է, որը ավելի ժողովրդավարական լիդեր է, չի բացառվում, որ Րաֆֆին ինչ-որ մի խորհուրդների, այլ նոր տեխնոլոգիաների փնտրտուքների մեջ ընտրում է հինը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/04/18/232488/