Սյունիքի մարզպետարանը հերքում է Կապանի պաշտպանական դիրքերի վրա թշնամու հարձակման մասին լուրերը

Սյունիքի մարզպետարանը հերքում է Կապանի պաշտպանական դիրքերի վրա թշնամու հարձակման մասին լուրերը։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հաղորդագրությունից, որում մասնավորապես ասովում է.

«Հարգելի՛ սյունեցիներ ու լրատվամիջոցների ներկայացուցիչներՀամացանցում տարածվել են տեղեկություններ, թե իբր «այսօր՝ ժամը 19:30-ի շրջանակներում, թշնամին հարձակման է անցելՍյունիքի մարզի Կապանի Ագարակ գյուղի ուղղությամբ ու Կապանի պաշտպանական դիրքերի վրա հակառակորդը կես ժամ անդադար կրակել է»:

Հայտնում ենք, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, Կապանի սահմաններին փոխհրաձգություն չի եղել, մեր սահմանները պաշտպանված են ու իրավիճակը վերահսկվում է։

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ»։