Դատախազներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. Factor.am

ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ «Համապատասխան բուժում է ստանում:

Նրա հետ կոնտակտ ունեցած անձանց շրջանակը պարզված է, ընտանիքի անդամները մեկուսացված են»,- ասաց նա։ Հարցին՝ արդյո՞ք դատախազը տանն է բուժում ստանում, թե բուժհաստատություն է տեղափոխվել, Արևիկ Խաչատրյանը պատասխանեց. «Գիտեմ, որ հիվանդանոցում է եղել, վիճակը լավ է»։

Նա նաև հավելեց, որ կորոնավիրուսով վարակված դատախազի մոտ հիվանդությունը նախորդ շաբաթ է հայտնաբերվել։