Հայէլցանցերի ղեկավար Եվգենի Բիբինը չբացահայտեց իր աշխատավարձի չափը

Հայէլցանցերի ղեկավար Եվգենի Բիբինը չբացահայտեց իր աշխատավարձի չափը
Հայէլցանցերի ղեկավար Եվգենի Բիբինը չբացահայտեց իր աշխատավարձի չափը

Aravot.am-ը հետաքրքրվեց` թե, ի վերջո, որքա՞ն է կազմում պարոն Բիբինի աշխատավարձը, այսօր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո, մեր հարցին՝ Հայէլցանցերի ղեկավարն ասաց, որ այն մի քանի տասնյակ անգամ ցածր է, քան մամուլում նշում են:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում լրատվամիջոցներով լուրեր են շրջանառվում, որ ըստ Հայէլցանցերի աշխատակիցների, Եվգենի Բիբինի  աշխատավարձը աստղաբաշխական թվերի է հասնում, իսկ եռամսյակը մեկ, ինքն իրեն 40 միլիոն դրամի չափով պարգեւատրում է անում: Իսկ ընկերության բարձր պաշտոնյաների աշխատավարձերը տասնյակ հազար դոլարների է հասնում: Նշենք, որ մամուլում նաեւ լուրեր էին տարածվել, որ Հայէլցանցերը  սնանկացման եզրին է:
Վերջերս էլ ՀԷՑ-ը հրապարակել էր ֆինանսական հաշվետվությունը՝ Ernst and Young անկախ աուդիտորի եզրակացությամբ, եւ ըստ այդմ, ՀԷՑ-ը կուտակել է 4մլրդ 470 մլն դրամի վնաս։ Ըստ էության, այս թվերը խոսում են այն մասին, որ ընկերությունը սնանկացման եզրին է: Aravot.am-ը պարոն Բիբինից հետաքրքրվեց` թե ինչպես կմեկնաբանի սնանկացման մասին լուրերը, եւ արդյոք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը առաջին հերթին նախատեսված է սնանկացումից փրկվելու համար:
«Լուրերն ընկերության սնանկացման մասին, հիմնավոր չեն: Ընկերությունը կատարում է բոլոր վարկային պարտավորությունները եւ կատարում ենք բոլոր անհրաժեշտ պարտավորությունները բանկերի նկատմամբ: Ընկերությունը կառավարում է իր վարկային պարտավորությունները»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/07/01/476153/