«Աղդամի ճանապարհի բացումից 24 ժամ անց կբացվի Լաչինի ճանապարհը»․ Հիքմեթ Հաջիև. Factor

Շուրջ 9 ամիս է, ինչ Լաչինի միջանցքն արգելափակված է Ադրբեջանի իշխանությունների կողմից, ինչի հետևանքով անջատված տարածաշրջանում սննդի, դեղորայքի, հիգիենայի պարագաների և վառելիքի խիստ պակաս կա։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Այս մասին ասվում է բրիտանական BBC-ի՝ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամի և Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ հրապարակման մեջ։

Լրատվամիջոցի հետ զրույցում Ադրբեջանի նախագահի օգնական, աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը, հրաժարվելով Բաքվի փաստաթղթային պարտավորություններից, շարունակել է առաջ տանել Աղդամի ճանապարհի՝ ադրբեջանական թեզը՝ փաստացի ընդունելով Լաչինի միջանցքի փակման նպատակներից մեկը։

«Աղդամ քաղաքով ճանապարհի բացումից հետո՝ 24 ժամ անց, Լաչինի ճանապարհը նույնպես կբացվի: Ավելի շատ ճանապարհներն ավելի լավ են բոլորի համար»,- ասել է Հաջիևը։

Նա նաև նշել է, որ Արցախի հայերին առաջարկվել են նույն «լեզվական, մշակութային, կրոնական, ինչպես նաև մունիցիպալ իրավունքները, ինչ Ադրբեջանի քաղաքացիներին»։