ԱՀԿ-ն չի բացառում կորոնավիրուսով կրկնական վարակման հնարավորությունը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ կորոնավիրուսով կարելի Է կրկին վարակվել, սակայն հորդորում Է հապճեպ եզրակացություններ չանել: Օգոստոսի 24-ին այդ մասին հայտարարել Է ԱՀԿ-ի փորձագետ Մարիա վան Քերքհովեն՝ մեկնաբանելով այն տեղեկատվությունը, որ Հոնկոնգում կրկնական ախտահարման դեպք Է հայտնաբերվել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բացառված չԷ, որ կրկնական ախտահարում կարող Է տեղի ունենալ,- նշել Է նա:- Սակայն հարկ չկա իսկույն եզրակացություններ անել: Այլ կորոնավիրուսներից մենք գիտենք, որ իմունիտետը պահպանվում Է ինչ-որ ժամանակի ընթացքում: Առայժմ տեսնում ենք, որ հիվանդությունը տարած մարդկանց մոտ իմունիտետ կա: Սակայն հետազոտությունները, որոնք այդ թվում վերաբերւմ են չեզոքացնող ռեակցիաներին, շարունակվում են»: