Քաղաքացին ընկել է 4-րդ հարկի տանիքից և արգելափակվել երկու շենքերի արանքում

Սեպտեմբերի 7-ին, ժամը 10:06-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշոցք գյուղում քաղաքացին ընկել է շենքի տանիքից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ 3-րդ փողոցի շենքերից մեկի բնակիչ Մ․ Ք․-ն (ծնված 1952 թ․) ընկել է 4-րդ հարկի տանիքից և արգելափակվել երկու շենքերի արանքում:

Փրկարաները Մ. Ք․-ին դուրս են բերել արգելափակումից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» ԲԿ: