Սպասվում են տեղումներ, բուք, ձյուն

Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։

Առանձին շրջաններում սպասվում է ամպրոպ, քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Մարտի 27-ի ցերեկը, 28-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-6 մ/վ, մարտի 26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ, 27-ին՝ 16-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 27-ի գիշերը կնվազի 3-5, 28-30-ի և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով։

Երևանում մարտի 26-ին կեսօրից հետո դեպի երեկո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ: Մարտի 27-30-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։