Տիգրան Խաչատրյանը հյուրընկալել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը օգոստոսի 12-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիին:

Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրին և ընդգծել, որ Ասիական զարգացման բանկը Հայաստանի կառավարության հետ ունի տարբեր ուղղություններով համագործակցության ծրագրերի լայն բովանդակություն:

Նախարարը նշել է՝ Հայաստանի ֆինանսների նախարարությունում շահագրգիռ են, որ կառավարության կողմից իրականացվող տարբեր ծրագրերը ունենան որակյալ բովանդակություն և արդյունավետ ծառայեն տնտեսության զարգացման գործին: Տիգրան Խաչատրյանը նաև համոզմունք է հայտնել, որ ԱԶԲ-ի  հետ համագործակցությունը  կնպաստի  կառավարության նոր  ծրագրի շրջանակում տարվող աշխատանքներին և դրաց իրականացմանը:

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին նախ շնորհավորել է Տիգրան Խաչատրյանին ֆինանսների նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, այնուհետև փոխադարձ պատրաստակամություն հայտնել շարունակել աշխատել միասին:

Հանդիպմանը մասնակիցները քննարկել են տարբեր ոլորտներում ԱԶԲ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի և հետագա համագործակցությանն ուղղված հարցեր: