Արմեն Չարչյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման։ Սակայն նրա նկատմամբ պատժամիջոցը պայմանականորեն չի կիրառվի և սահմանվել է փորձաշրջան։

Հիշեցնենք, որ Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների վրա ճնշում գործադրելու համար։ Նա որոշ ժամանակ կալանքի տակ էր, իսկ ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակվեց։