ԵՄ-ն որոշակի պայմանների կատարման դեպքում առանց վիզային ռեժիմի անցնելու բանակցություններ կսկսի Հայաստանի հետ. Factor.am

Factor.am – Եվրամիությունը հայտարարել է, որ ԵՄ-ի հետ անայցագրային (առանց վիզայի) ռեժիմ չունեցող Արևելյան գործընկերության (ԱլԳ) անդամ երկրների հետ  բանակցություններ կսկսի միայն որոշակի պայմանների կատարման դեպքում. այս մասին տեղեկացնում է swissinfo.ch-ն:

ԵՄ կարճատև այցեր կատարելու նպատակով անայցագրային ռեժիմից օգտվում են «Արևելյան գործընկերության» 6 երկրներից երեքը` Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, իսկ Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի քաղաքացիներին Եվրամիության տարածք մուտք գործելու համար մուտքի արտոնագրեր են անհրաժեշտ:

«Եթե պայմանները թույլ տան, ապա առաջիկայում ԵՄ-ն կքննարկվի վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ բանակցություններ սկսելու հնարավորությունը»,- ասված է հրամանագրում:

Այս պայմանները, մասնավորապես, ներառում են գործող ճանապարհորդական ռեժիմի պահպանում, վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի բավարար կիրարկում: