Մակունցը կոնգրեսական Վալադաոյին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերները

Դատավորների վեթինգը կիրականացնեն ԲԴԽ-ն և Կոռուպցիայի կանխարգելման մարմինը. Մակունց. Azatutyun.am

Սեպտեմբերի 30-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ 

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր և այդ համատեքստում կարևորել ԱՄՆ Կոնգրեսի դերը։ Դեսպան Մակունցը կոնգրեսականին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիային հաջորդած մարտահրավերներն ու հումանիտար ճգնաժամը: 

Այդ առթիվ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին վերոնշյալ խնդիրները բարձրաձայնելու, ինչպես նաև օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու կապակցությամբ։