Անուշ Արշակյանը զզվում է Կոնչիտայից (ձայնագրություն)

Անուշ Արշակյանը զզվում է Կոնչիտայից (ձայնագրություն)
Անուշ Արշակյանը զզվում է Կոնչիտայից (ձայնագրություն)

«Ես վերջին տեղը տվել եմ ադրբեջանցիներին եւ նախավերջինը՝ Կոնչիտային: Նրան վերջին տեղերում էի դրել՝ ներքին հակակրանքից դրդված: Նա միայն հակակրանք էր առաջացնում: Եվ ես ապշած եմ, որ sms քվեարկությամբ 2-րդ տեղ են տվել Կոնչիտային: Ես չգիտեմ, թե ովքեր են քվեարկողները եղել, բայց ես չեմ կարծում, որ մեր ամբողջ ժողովուրդը միահամուռ քվեարկել է Կոնչիտայի օգտին»,- Aravot.am-ի հետ զրույցում մեր հարցին, թե ինչու էին «Եվրատեսիլի» տրանսվեստիտ մասնակից Կոնչիտային Հայաստանում ցածր միավորներ տվել՝ այսպես պատասխանեց Արշակյան քույրերից մեկը՝ Անուշ Արշակյանը:

Ինգան եւ Անուշը միանգամից դեմքի արտահայտությունը փոխեցին եւ զզվանքով ձեռքերով խաչ արեցին, երբ Կոնչիտայի անունը տվեցինք: Մեր հարցին՝ ձեզ մեղադրում են, որ պրոֆեսիոնալ ժյուրին պետք է երգը գնահատեր, ոչ թե կերպարը՝ Անուշ Արշակյանը պատասխանեց. «Պրոֆեսիոնալ ժյուրին միայն երգիչներից բաղկացած չէր: Երկրորդը՝ այնտեղ այնքան ոչ նորմալ երգեր կային, որ մենք ստիպված սկսեցինք գնահատել վոկալ տվյալները»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/05/14/460287/