Հաստատվել է Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը։ Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներն են՝

Սուրեն Պապիկյան – ՀՀ փոխվարչապետ

Կարեն Թռչունյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Նաիրի Սարգսյան – ՀՀ վարչապետի օգնական

Սարգիս Հայոցյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ

Եղիշե Կիրակոսյան – Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Հայկակ Արշամյան – «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)

Հովհաննես Մովսիսյան – «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Մխիթար Հայրապետյան – Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ,«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Գուրգեն Գասպարյան – «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ձեռագիր հավաքածուների թվայնացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ)

Արեգ Հովհաննիսյան – «Հակադոպինգային գործակալություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Վարուժան Աթաբեկյան – Երևանի պետական համալսարանի հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր 

Մխիթար Գաբրիելյան – Երևանի պետական համալսարանի հնագիտության և ազգագրության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկն.

Նարինե Խաչատրյան – Երևանի պետական համալսարանի անձի հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբ. գիտ. թեկն., դոցենտ

Աննա Փոլադյան – Երևանի պետական համալսարանի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենս. գիտ. թեկն, դոցենտ

Հայկ Քոչարյան – Երևանի պետական համալսարանի արաբագիտության ամբոնի վարիչ, պատմ. գիտ. թեկն., դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Հասմիկ Վարդումյան – Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ

Խաչիկ Աբաջյան – Երևանի պետական համալսարանի մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի մագիստրատուրայի ուսանող

Գոռ Օհանյան – Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող

Դավիթ Ափոյան – Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ասպիրանտ

Դավիթ Առաքելյան – Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ասպիրանտ: