Ռուսաստանյան լրատվամիջոցները exit poll-ի կեղծ արդյունքներ են ներկայացրել

Ռուսաստանյան լրատվամիջոցները exit poll-ի կեղծ արդյունքներ են ներկայացրել
Ռուսաստանյան լրատվամիջոցները exit poll-ի կեղծ արդյունքներ են ներկայացրել

Ուկրաինայում ապրիլի 21-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլի exit poll-ի արդյունքները կեղծվել են և ներկայացվել ռուսաստանյան ԶԼՄ-ներով։

Ռուսաստանյան լրատվամիջոցները՝ այդ թվում և Սպուտնիկ գործակալությունը, Մոսկովսկիյ Կոմսոմոլեց օրաթերթը և Ukraina.ru քարոզչական հարթակը, հղում կատարելով Համաուկրաինական ակադեմիա ընտրություններ մշտադիտարկող կազմակերպությանը, Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ իրենց լսարանին են ներկայացրել exit poll-ի կեղծ արդյունքներ արդեն կեսօրին՝ ժամը 13։00-ին։ Ի դեպ, Համաուկրաինական ակադեմիա կազմակերպության կայքը, որը տարածել էր արդյունքները, գրացնվել է միայն վերջերս՝ ապրիլի 9-ին։

Ըստ կեղծ արդյունքների՝ Վոլոդիմիր Զելինսկին կեսօրին արդեն հաղթել էր՝ ստանալով ընտրողների 71.8 տոկոսի վստահության քվեն։ Վերջինիս մրցակից Պետրո Պորոշենկոյին, իրբև թե վստահել էր ընտրողների 28.2 տոկոսը։

Նշյալ ժամանակահատվածում այսօրինակ տեղեկատվության տրամադրումն ուկրինական օրենքի կոպիտ խախտում է, քանի որ ընտրատեղամասերը բաց են։ Հիմնականում exit poll-ի արդյունքները հրապարակվում են ընտրատեղամասերի փակմանը մոտ։

Հատկանշական է, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների exit poll իրականացրելու առաքելությունը պատկանել է National Exit Pollկազմերպությանը։ Վերջինս երեկոյան 20։00-ին ներկայացրել է մինչև 18։00-ն տեղի ունեցած ընտրությունների նախնական արդյունքը, իսկ ընտրատեղամասերի փակումից հետո էլ ամփոփել է ընտրություններն ուշ երեկոյան՝ 22։00-ին։

Ըստ National Exit Poll-ի հաղորդած արդյունքների՝ Ուկրաինայի նախագահի 41-ամյա թեկնածու Վոլոդիմիր Զելինսկին ստացել է ընտրողների 73.2 տոկոսի վստահությունը, իսկ գործող նախագահ 53-ամյա Պետրո Պորոշենկոյի օգտին են քվեարկել ընտրողների 25.3 տոկոսը։

www.Fip.am