Կորոնավիրուսի երկրորդ թեստն եմ հանձնել, արդյունքները բացասական են․ Սուրեն Պապիկյան

ՀՀ տարածքային կառավարման եվ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Սիրելի հայրենակիցներ, երեկ կորոնավիրուսի երկրորդ թեստն եմ հանձնել, որի արդյունքները ևս բացասական են:

Շնորհակալ եմ այս ընթացքում ձեր մտահոգությունների և ուշադրության համար»: