Տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտավորեցումը` վտանգավոր նախադեպ. քննարկումներ` իրավիճակի շուրջ

Տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտավորեցումը` վտանգավոր նախադեպ. քննարկումներ` իրավիճակի շուրջ
Տեղեկատվության աղբյուրի բացահայտման պարտավորեցումը` վտանգավոր նախադեպ. քննարկումներ` իրավիճակի շուրջ

Գյումրիում տեղի ունեցած մի միջադեպի մասին «Հրապարակ» և ilur.am կայքի հրապարակումների վերաբերյալ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը վտանգավոր նախադեպ կարող է դառնալ լրատվամիջոցներին լռեցնելու, խոսքի ազատությունը սահմանափակելու համար:

Դատարական դռնփակ նիստում է կայացված որոշումը օրինական է, թե՞ ոչ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանն այս որոշումը կայացրել է առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցության, վերջինները վստահեցնում են նաև, որ անգամ իրազեկված չեն եղել, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությամբ դատարանում քննվում է իրենց հրապարակումներին վերաբերող հարցը:

«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի խոսքով իհարկե մինչ այդ հատուկ քննչական ծառայությունից գրություն ստացել են, որով խնդրում էին տրամադրել լրտավամիջոցի տեղեկատվության հիմքերը: Գրավոր պատասխան իհարկե ուղարկվել է, ասաց Արմինե Օհանյանը մասնավորեցնելով «հղում անելով ԶԼՄ-երի մասին օրենքին գրեցինք, որ մեր ունեցած տեղեկատվությունը օգտագործել ենք նյութի մեջ, դուք կարող եք օգտվել դրանից, իսկ ինչ վերաբերում է աղբյուրին , մենք դա չենք բացահայտում:»
Օրեր անց լրատվամիջոցը ստանում է Հատուկ քննչական ծառայությունից ուղարկված դատարանի որոշումը:

Արմինե Օհանյանի գնահատմամբ աննախադեպ և նոր մեթոդ է, որ կիրառվում է լրատվամիջոցների նկատմամբ: Իսկ որքանո՞վ է օրինական կարելի է համարել նման մեթոդներով դատարանի կայացրած որոշումը, հարցին իրավապաշտպան Արտակ Զեյնալյանն պատասխանեց, որ նախ « դատարանը իրավունք չուներ վարույթ ընդունել այս գործը, չէր կարող առանց լրատվամիջոցի մասնակցության անցակցնել դատական նիստ», բացի այդ, Արտակ Զեյնալյանի խոսքով տեղկատվությանը տնօրինում է ոչ թե լրատվամիջոցը, այլ հրապարակման հեղինակ լրագրողը և նա անպայման պետք է մասնակցեր դատական նիստին և ներկայացներ իր հակափաստարկները: Մի քանի այլ փաստարկներ ներկայացնելուց հետո Արտակ Զեյնալյանը եզրակացրեց, որ «այս գործը քրեական դատավարության կարգով որևէ կերպ քննվել չէր կարող, նույնիսկ քաղաքացիական իրավունքի կարգով չէր կարող քննվել: Սա ապօրինի դատական ակտ է, դատարանը գործել է ոչ օրենքի հիման վրա:»
 
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգված է տեղեկատվության աղբյուրի պաշտպանության բնագավառում առկա բոլոր հնարավոր վտանգներով

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի առաջին տեղակալ Գենյա Պետրոսյանը պարզաբանելով, որ դատական գործընթացում գտնվող հարցերի վերաբերյալ պաշտպանն իրավասու իրավական գնահատակններ տալ կոնկրետ որոշմանը, սակայն երևույթի վերաբերյալ ընդհանրապես մի քանի շեշտադրում ներկայացրեց: Մասնավորապես այն, որ «քննությանը աջակցելու նպատակով պարբերաբար լրատվամիջոցին տեղեկատվության աղբյուրը բացահայտելու պահանջ ներկայացնելը կարող է ընդհանրապես հանգեցնել այս իրավունքի արժեզրկմանը և լրատվամիջոցի կողմից տեղեկություն ձեռք բելելու հնարավորության վերացմանը, ինչը շատ վտանգավոր է»:

Տեղկատվության աղբյուրի պաշտպանության երաշխիքները նախատեսված են ՄԻԵԴ վճիռներով, որտեղ հստակ նշված են, թե որ դեպքերում դատարանը կարող է պահանջ ներկայացնել լրագրողին բացահայտելու աղբյուրը:

Ըստ Մարդու իրավուքների եվրոպական դատարանի՝ լրագրողական աղբյուրների պաշտպանությունը մամուլի ազատության հիմնարար պայմաններից մեկն է: Թե ՄԻԵԴ վճիռներով և թե ԵԽ նախարարների կոմիտեի մի շարք հանձնարարականներով հստակ սահմանված են այն կոնկրետ պահանջները, բացառիկ դեպքերն ու չափանիշները, որոնց դեպքում հնարավոր է լրագրողից պահանջել բացահայտել աղբյուրը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 1-ին տեղակալ Գենյա Պետրոսյանը փոխանցեց, նաև որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը օրենսդրական փոփոխություններ կատարելու վերաբերյալ գրավոր առաջարկ է ներկայացրել արդարադատության նախարարությանը:

Դատարանի կայացրած որոշումը չի կարող ստիպել այդ լրատվամիջոցներին փոխելու իրենց լրատվական քաղաքականությունը

Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը համոզված է, որ այս քայլով իրավապահ և դատական ատյաններին չի հաջողվի լռեցնել «Հրապարակ» և ilur.am լրատվամիջոցներին: Նրա խոսքով գուցե այսպիսով փորձ է արվում «վախեցնել վախեցած լրատվամիջոցներին, այսինքն, բոլորին դաս լինի, որ եթե մեզ համար փաստահավաք չեք աշխատում դուք, ուրեմն էս տեսակ ռիսկերի կհանդիպեք»:

«Հրապարակ» օրաթերթի և ilur.am կայքի ներկայացուցիչները սահմանված ժամկետում բողոքարկել են առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը վերաքաննիչ ատյանին:

 «Մեդիա կենտրոն»

http://www.youtube.com/watch?v=00voubsuLV4