Մենք կանգնած ենք հայ համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության․ Լոս Անջելեսի քաղաքապետը Ադրբեջանին ուղղված կոչ է արել

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթիի թվիթերյան գրառումը՝ վերջին օրերին Ադրբեջանից հնչած հայտարարությունների վերաբերյալ․

«Մենք կանգնած ենք հայ համայնքի կողքին՝ ընդդեմ բռնության, և կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել սադրիչ հայտարարությունները՝ հայկական ատոմակայանին հարվածելու հետ կապված: Երկխոսությունն ու դիվանագիտությունը տարածաշրջանի համար խաղաղության և անվտանգության միակ ուղին են»:

Լոս֊անջելեսի քաղաքապետի արձագանքը ադրբեջանական ագրեսիայի հետ կապված։Հայտարարությամբ մասնավորապես նշվում է._Մենք հայ…

Posted by Hakob Arshakyan on Monday, July 20, 2020