Ոստիկանները կենդանի պատ կազմելով խոչնդոտում են բողոքի ցույց անողներին մոտենալ կառավարության շենքին

Կառավարության շենքի դիմաց ամեն հինգշաբթի անցկացվող բողոքի ակցիաները այսօր տեղափոխվել են Հանրապետթյա ն հրապարակի շատրվաններին հարող տարածք: Ոստիկանության աշխատողները կենդանի պատ էին կազմել կառավարության շենքի շուրջ` թույլ չտալով քաղաքացիներին մոտենալ շենքին:

Ի պատասխան ոստիկանության կենդանի պատի` ցուցարարները կազմել են իրենց կենդանի պատը` ոստիկանների պատին զուգահեռ: Ազգային պատկերասրահի կողմով դեպի կառավարության շենք շարժվելիս իրավապահները անցորդներին թույլ չեն տալիս Նալբանդյան փողոցը հատել նույնիսկ գծանցումով: Կառավարության շենքի բակում կարմիր բերետավորներ են:

Ցուցարարների կազմում են Զոհված զինծառայողների (Խաղաղ պայմաններում՝ ՀՀ զինված ուժերում), Թռչակին ջրվեժը ոչնչացնելու միջոցով ՀԷԿ կառուցելու դեմ ելած ակտիվիստները, Հյուսիսային պողոտայի տեղում բնակարաններ ունեցած եւ այդ բնակարաններից վտարված բնակիչները եւ անկախության համար պայքարող քաղաքացիներ:

Ակցիային մասնակցում է նաեւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Նա ակցիային մոտեցել է կենտրոնական փոտատան մոտից ու քանի որ ոստիկանների շրջափակման պատճառով չի կարողացել միանալ ցուցարարներին, մնացել է տեղում։ Ոստիկնները նրան նույնպես ճնշել են, պահանջելով հեռանալ։ Գասպարին ինչպես միշտ՝ պառկել է գետնին, կիրառելով քաղաքացիական պայքարի ամենահայտնի հնարքը։

Medialab.am