ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունը նոյեմբերի 3-ին կայանալիք Կոնգրեսի ընտրություններում հաղթելու դեպքում մտադիր է հետաքննել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև հնարավոր գործարքները։ Այս մասին հայտնում է Axios-ը։
Եթե դեմոկրատներին հաջողվի վերահսկողություն հաստատել Կոնգրեսի մեկ կամ երկու պալատների նկատմամբ, նրանք հնարավորություն կստանան ղեկավարելու ազդեցիկ հանձնաժողովներ և նախաձեռնելու համապատասխան հետաքննություններ։
Դեմոկրատներն արդեն ամերիկյան խոշոր բանկերից, այդ թվում՝ JPMorgan Chase-ից, Bank of America-ից, Citigroup-ից և Morgan Stanley-ից, ինչպես նաև մի շարք նավահանգստային վարչություններից պահանջել են պահպանել ռուսական վառելիքի հնարավոր ներմուծմանն առնչվող բոլոր փաստաթղթերը։
Դրանք կարող են օգտագործվել Կոնգրեսի հետագա հետաքննությունների ընթացքում։
Դեմոկրատները նաև կոչ են արել չաջակցել ռուսական դիզելային վառելիքի գնմանը, տեղափոխմանը, ներմուծմանը, պահեստավորմանը, ֆինանսավորմանն ու բաշխմանը՝ պնդելով, որ նման գործարքներից ստացվող եկամուտները կարող են նպաստել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆինանսավորմանը։
Սպիտակ տունը քննադատել է դեմոկրատների նախաձեռնությունը։



















