Գեորգի Ավետիսյանը ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից

Հեղինակ MediaLab

Վարչապետի որոշմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը ազատվել է պաշտոնից։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գեորգի Ավետիսյանին ազատել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից», -նշված է վարչապետի որոշման մեջ: