Առաջիկա կես տարում արտահերթ ընտրություններ չեն լինի. Լենա Նազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Factor.am

Վարչապետի հրաժարականը պահանջողները հեղաշրջման փորձ են ծրագրում: Դա տեղի չի ունենա ոչ մի դեպքում, անհնար է: Այս մասին Factot TV-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Ինչո՞ւ եմ այդպես մտածում: Անցումային կառավարության թեկնածուն առաջարկում է իրեն ընտրել և մեկ տարվա ընթացքում չեն բացառում ընտրակեղծարարության համակարգի վերագործարկումը՝ իր միջոցով։ Ես դիտեցի Վազգեն Մանուկյանի հարցազրույցներից մեկը, որտեղ նա ասում է՝ դե չգիտեմ, ժողովուրդը կգնա ընտրակաշառք վերցնելու գայթակղությանը, թե՝ ոչ:

Այսինքն՝ թույլ է տալիս մտածելու, որ ժողովրդին կտանեն փորձության, ընտրակաշառք կբաժանեն և կտեսնենք՝ ժողովուրդը կգնա՞ գայթակղության, թե՞ չի գնա: Անընդունելի է նման խոսք ասելը: Իր հետևում կանգնած են այնպիսի կուսկացություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, որոնց ընտրությունների կազմակերպման վերաբերյալ Հայաստանում շատ հստակ համոզմունք կա: Պարզ է, որ նրանց նպատակն է՝ Վազգեն Մանուկյանի միջոցով վերականգնել ընտրակեղծարարության համակարգը:

Իմ հոգսը չէ՝ փրկել Վազգեն Մանուկյանին ակնհայտ գահավիժումից, բայց իմ հոգսն է՝ լինել ազատ ընտրությունների երաշխավորը: Վարչապետի հրաժարական նոր վարչապետի ընտրության պայմանով չի լինի»,- նշեց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում