Համալրվեցին Բերդի տարածաշրջանի սահմանամերձ 8 համայնքների թաքստոցները

Սեպտեմբերի 8-ին և 9-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Վորլդ Վիժն Հայաստանի Գործառնությունների տնօրեն Մարինա Հովհաննիսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և նվիրատուներ այցելեցին Բերդի տարածաշրջան՝ անձամբ ծանոթանալու սահմանամերձ համայնքների թաքստոցների իրավիճակին և հանձնելու թաքստոցների և ապաստարանների համալրման համար անհրաժեշտ հիմնական պարագաներ։

Այս տարի հուլիսին Վորլդ Վիժն Հայաստանը սկսեց դրամահավաք, որի նպատակն էր կենսական միջոցներով համալրել Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Տավուշ, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար սահմանամերձ համայնքների թաքստոցները։

Սերտորեն համագործակցելով Տավուշի մարզպետարանի հետ՝ Վորլդ Վիժնի մասնագետները վեր հանեցին թաքստոցների և ապաստարանների հիմնական կարիքները՝ 🔸 ջրի բաքեր՝ ծորակով,

🔸 էլեկտրական գեներատորներ, 🔸 լապտերներ՝ հոսանքից լիցքավորվող մարտկոցով, 🔸 քնապարկեր, 🔸 ծածկոցներ, 🔸 դեղարկղեր՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով և պարագաներով, 🔸 բարձրախոսներ (рупор): Նվիրատվական արշավն աննախադեպ էր․ կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ համախմբել ինչպես միջազգային կազմակերպություններին և տեղական ընկերություններին, այլ նաև Սփյուռքի մեր հայրենակիցներին։

«Այս արշավը միավորեց բոլորին՝ միջազգային կազմակերպությունների, Սփյուռքի մեր հայրենակիցներին, տեղական փոքր և միջին ընկերությունների, ինչպես նաև հարյուրավոր անհատների։ Մենք շնորհակալ ենք մեր նվիրատուներին՝ մեզ վստահելու և այս ազգանվեր գործում մեր կողքին լինելու համար», – նշում է Վորլդ Վիժն Հայաստանի Գործառնությունների ղեկավար Մարինա Հովհաննիսյանը, – «Համալրված թաքստոցները կդառնան շատ ավելի ապահով միջավայր համայնքների բնակիչների, բայց հատկապես երեխաների համար»։

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգել Վորլդ Վիժն Հայաստանի Հաղորդակցության բաժին` 095-005-749 հեռախոսահամարով: