Վանաձորում տոնական հանրային միջոցառումներ չեն անցկացվի, քաղաքը ամանորյա արդուզարդ չի հագնի․ Քաղաքապետ

Վանաձորում տոնական հանրային միջոցառումներ չեն անցկացվի, քաղաքը ամանորյա արդուզարդ չի հագնի, բայց նաև քաղաքապետարանը սգո միջոցառումներ չի նախաձեռնի։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։

Նաև հավելել է․

«Ովքեր որ կցանկանան,կարող են իրենց վիշտը լուռ սգալ։ Նաև անհասկանալի է,թե ինչու ենք մեր հերոսների նահատակությունը սգո միջոցառումների վերածում,սուգը գիտակցված մահվանը չպիտի առնչվեր(իմ կարծիքն է),հերոսների համար չեն սգում։ Դրա փոխարեն մեր Սուրբ Նահատակների համար պիտի լիներ Ոգեկոչման,Հերոսացման կամ գոնե Նահատակաց հիշատակի օր։

Այ երբ մեր նոր հիմնած Պանթեոնի շինարարությունը կավարտենք,մեր ախպերների գերեզմանները կսարքենք, այն ժամանակ միասնական, առանց պաթոսի ու դերասանության և առանց կաշկանդվելու կբարձրանանք տղերքի մոտ ու կհամարենք,որ հիշեցինք,ոգեկոչեցինք իրենց։ Կներեք մեզ,եղբայրներ,դեռ մենք արժանի չենք ձեզ»։