Մետրոյի ուղեվարձը կդառնա 100 դրամ

Հուլիս 1-ից մետրոպոլիտենի ուղեվարձը կրկնակի կթանկանա` 50 դրամի փոխարեն կդառնա 100 դրամ: Այս մասին այսօր հայտարարել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը։
Կարապետյանն ասել է, թե քաղաքապետարանը մտադիր է նպաստել Երեւանի մետրոպոլիտենի զարգացմանն ու պոտենցիալ առավելագույն օգտագործմանը։ Մասնավորապես, կկրճատվի այն միկրոավտոբուսների թիվը, որոնց երթուղին համընկնում է մետրոյի երթուղիներին։
Նշվել է, որ Երեւանի մետրոյից տարեկան օգտվում է 20 միլիոն մարդ, ինչը քաղաքի տրանսպորտային ցանցի ուղեւորների 5–6%-ն է կազմում։
© Medialab.am