Նոր ինքնասպանությո՞ւն բանակում

ՀՀ Զինված ուժերում հերթական մահվան դեպքն է արձանագրվել, որին ՊՆ-ն որակել է , որպես ինքնասպանության:
Մասնավորապես, հունիսի 29-ին, ժամը 13:15-ին ՀՀ ՊԲ N զորամասին հարակից անտառում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Համբարձումյանի դիակը, ով Մասիսի շրջանի Նորաբաց գյուղի բնակիչ էր: Դեպքի վայրում հայտնաբերվել է ածելի, իսկ դիակի զննությամբ` ձախ ձեռքի արմնկափոսի շրջանում լայնակի վերք հարթ եզրերով:

Ըստ ՊՆ-ի կողմից հրապարակված տվյալների, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»:

Գործով նշանակվել են դիակի դատաբժշկական եւ դատակենսաբանական փորձաքննություններ:

© Medialab.am