Լուսավառության արարողություն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Լուսավառության արարողություն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում
Լուսավառության արարողություն Գաֆէսճեան արվեստի կենտրոնում

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին ժամը  21:00-ին տեղի կունենա լուսավառության հատուկ արարողություն՝ նվիրված կենտրոնի հիմնադիր, ազգային մեծ բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հիշատակին: Խորհրդանշորեն,  լուսավառությունը կհաջորդի Գաֆէսճեան քանդակների պարտեզում կազմակերպվող «Կարին» համույթի հայկական ավանդական պարերի ուսուցման այս տարվա վերջին միջոցառմանը, որն արժանացել էր պարոն Գաֆէսճեանի հատուկ ուշադրությանը և անց էր կացվում նրա հովանավորությամբ:

Միջոցառումից անմիջապես հետո, ուղիղ ժամը 21:00-ինԿասկադ համալիրի աստիճաններին տեղակայված մասնակիցները հատուկ ազդանշանի ներքո կվառեն նախապես տրամադրված լապտերները՝ ի հիշատակ մեծ հայրենասեր Ջերարդ Գաֆէսճեանի:

Գաֆէսճեան արվեստի կենտրոնը հրավիրում է բոլոր համաքաղաքացիներին մասնակցելու այս նվիրական արարողությանը և հարգանքի տուրք մատուցելու մեծ հայրենակցին:

© Medialab.am

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի