Լուսացույցի աշխատանքի փոփոխություն կլինի Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում

Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 25-ից Իսակովի պողոտա-Ամերիկյան փողոց խաչմերուկում տեղադրված լուսացույցն Իսակովի պողոտան հատող հետիոտնի համար կաշխատի «հետիոտնի կանչի» ռեժիմով:

Ինչպես հայտնել են քաղաքապետարանից, հետիոտնը, սեղմելով լուսացույցի կոճակը, պարտավոր է սպասել 2-3 րոպե, և միայն հետիոտնային լուսացույցի «կանաչ» ազդանշանը միանալուց հետո հատել փողոցը: