Անբարո եմ համարում հետպատերազմյան երկրում համատարած աղքատության մեջ հայտնված զոհվածների ընտանիքների առկայության պայմաններում շքեղ մեքենայով շրջելը․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Անբարո եմ համարում աղքատ,հետպատերազմյան երկրում համատարած աղքատության մեջ հայտնված զոհվածների ընտանիքների առկայության պայմաններում շքեղ մեքենայով շրջելը: Դուք հիմա պիտի հրաժարվեիք ձեր ծառայողական մեքենաներից և ոչ թե նորերը ձեռք բերեիք: Այլևս չեն կարողանում իրենց զսպել, շռայլ կյանքի մասին են երազում և ուրիշ ոչինչ՞»: