Տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր են քննարկվել ՊՆախարարի և վրացի դեսպանի հանդիպմանը

ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Ջաբա Թորոշելիձեին:

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է ռազմական կցորդին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների համագործակցության հետագա զարգացմանը