Լոնդոնի կենտրոնում կինը դանակով հարձակվել է անցորդների վրա. կա չորս տուժած

Sky News-ը հաղորդում է, որ Լոնդոնի կենտրոնում ոստիկանությունը ձերբակալել է 47-ամյա կնոջ, որը դանակով հարձակվել է անցորդների վրա։

«Կինը ձերբակալվել է Քովենթ Գարդենի շրջանում մի քանի մարդու դանակահարելուց հետո»,- ոստիկանության հայտարարությունն է մեջբերում հեռուստաալիքը։

Իրավապահների նախնական գնահատմամբ՝ հարձակման պատճառը կարող էր կապված լինել կնոջ հոգեկան առողջության հետ։

Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները բուժօգնություն են ցուցաբերել չորս տղամարդու, որոնք հետագայում տեղափոխվել են հիվանդանոց։